• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գործարար ակտիվությունը ՌԴ-ում.

ByEditor

Feb 28, 2023

Կոլեկտիվ Արևմուտքը շարունակում է պատժիչ գործողությունները ՌԴ-ի դեմ: Մինչ Ուկրաինայում հազարավոր մարդիկ են զոհվում, Կոլեկտիվ Արևմուտքը փորձում է ճանապարհներ փնտրել ՌԴ հատուկ գործողությունները Ուկրաինայում կանգնեցնելու համար: Այդ ճանապարհներից մեկը ՌԴ տարբեր ոլորտներում պատժամիջոցների սահմանումն է: Ցավոք, դեռևս այս քաղաքականությունը դրական արդյունքներ մարտի դաշտում չի բերել: Մարդիկ շարունակում են զոհվել, իսկ ՌԴ-ն արձանագրում է առաջխաղացում:

Ընդհանուր առմամբ ներկայիս ճգնաժամի սկզբնապատճառները գալիս են այն պահից, երբ իրապես ազդեցություն ունեցող երկրները սկսեցին միակողմանի գործողություններ իրականացնել առանձին երկրների նկատմամբ շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կամ ընդհանրապես ՄԱԿ-ը: Նման գործողությունների մասին է խոսք գնում Կոլեկտիվ Արևմուտքի մի շարք երկրների կողմից այլ երկրների վրա ռազմական հարձակումները և պատժամիջոցների կիրառումը: ՌԴ-ի կողմից Ղրիմի գրավումը, ինչպես նաև հարևան երկրների նկատմամբ տարբեր տեսակի ազդեցությունների կիրառումը որոշակի նպատակներ իրագործելու նպատակով:

Այս գործողությունների պարբերաբար գործարկումը աշխարհը հանգեցրել է բավականին վտանգավոր մի կետի: Չնայած այս հանգամանքին ՌԴ-ն շարունակում է իր գործողություններն Ուկրաինայում, իսկ ԵՄ-ն արդեն սահմանել է պատժամիջոցների թվով 10-րդ փաթեթը, որի՝ մեզ հետարքրող կետերից են հետևյալները.

Ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն ՌԴ արտահանման համար արգելված ապրանքների ցանկում ավելացվել են հատուկ տեխնիկա, պահեստամասեր և էլեկտրոնիկա: Արգելվել է Ռուսաստանի տարածքով երկակի նշանակության եվրոպական ապրանքների և տեխնոլոգիաների տարանցումը՝ պատժամիջոցների շրջանցումից խուսափելու համար: Սահմանափակումներ են սահմանվել Ռուսաստանից սինթետիկ կաուչուկի և բիտումի ներմուծման վրա: Պատժամիջոցների տակ է հայտնվել ևս 3 ռուսական բանկ: Անշուշտ, այս նոր սահմանափակումները կրկին անգամ խոչընդոտներ են մտցնում բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքում, ինչը բացասաբար ազդեցություններ կունենա:

Այս իրավիճակում հետաքրքիր է ուսումնասիրել ՌԴ-ում գործարար ակտիվության ներկայիս մակարդակը.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործարար ակտիվության նվազման միտումները սկսել են ի հայտ գալ 2022 թ․-ի սեպտեմբերից հետո, երբ արդեն 2022 թ․-ի հոկտեմբերին գործարար ակտիվության համաթիվն անկում արձանագրեց՝ հաստատվելով 45.8 բալ մակարդակում: Այնուհետև նկատվում է ցուցանիշի մի փոքր աճ, սակայն գործարար ակտիվությունը դեռևս գտնվում է անկման գոտում: Մասնավորապես, 2023 թ․-ի հունվարին գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 49.7, որը վկայում է բացասական տրամադրվածությունների մասին: